Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվում է բեռնափոխադրումներով, 24 մլն-ն չի գերազանցել, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ոչ, չեք կարող, քանի որ իրականացնում եք փոխադրումներ գործակալության պայմանագրերով:

Արամ
Արամ
6 տարի առաջ

Հարգելի Տիգրան, բայց ես չէի նշել, որ իրականացնում եմ փոխադրումներ գործակալության պայմանագրերով:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Արամ

Չեք նշել, սակայն իրականացնում եք փոխադրումներ որևէ կողմի պատվերով ու օգտին, դա համապատասխանում է գործակալության պայմանագրի էությանը, եթե չեք համոզվում, դիմեք, տեսեք՝ ընթացքում հարկայինը ինչ կամերալ ծանուցում կուղարկի դրա վերաբերյալ, բնականաբար փետրվարի 20-ից հետո։

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել.

8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Այսինքն՝ խոսքը գնում է ապրանքների մատակարարման կոմիսիայի / գործակալության պայմանագրի մասին, և նույնիսկ եթե Արամը գործակալության պայմանագրով է մատուցում բեռնափոխադրման ծառայություններ, նա կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Լուսինե

Ոչ, չի կարող, եթե ուզում եք համոզվել, թե ինչ է կոմիսիան, գործակալության պայմանագիրը, համատեղ գործունեության պայմանագիրը, նայեք Քաղաքացիական օրենսգիրքը: Հետագայում որ անգամ այդ հարցը բողոքարկվի, ասենք, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում, կբերեն նույն կամ համանման ծառայություն մատուցող այլ սուբյեկտի օրինակները, հղում կանեն Քաղաքացիական օրենսգրքին ու կմերժեն, օրենքների հասկանալու ու մեկնաբանման առումով ստորակետը, ինչպես նաև դրանք դեպքերի ընդհանրական թվարկումներ են:

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ

Այո, կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Չմոռանաք հանձնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ դիմումը մինչև փետրվարի 20-ը:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ
Ի պատասխան  Լուսինե

Լուսինե ջան, կնշե՞ք օրենքի կետը, որի համաձայն բեռնափոխադրումը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Լուսինե
Լուսինե
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան, օրենքով սահմանվում են այն գործունեության տեսակները, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Բեռնափոխադրումների մասով օրենքում սահմանափակում չկա, իհարկե՝ բացի 24 մլն․ դրամ շեմը:

Տիգրան Պետրոսյան
Տիգրան Պետրոսյան
6 տարի առաջ

Կոնկրետ Ձեր նշած բեռնափոխադրման գործունեությունը Հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10 կետերում չկա, ուրեմն ենթադրվում է, որ կարող է լինել միկրոձեռնարկատիրություն: