Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Nona.

Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

  1. Այո, ճիշտ կլինի կնքել գործակալական պայմանագիր, իսկ արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն պետք չի կազմի փաստաթղթերը, որ վճարումների հաշվով անմիջական պատասխանատու չդիտարկվի:

    0
    1. Այսինքն` մենք ոչ մի փաստաթուղթ չե՞նք կազմում։ Թե՞ հաշիվը պետք է տվյալ փաստաթղթերի հետ։ Մեկ էլ ինձ ասել էին՝ էս դեպքում կնիք էլ է պետք մեր ԱՁ-ին, բայց չհասկացա ինչի համար։

      0
      1. Փաստաթուղթ ասելով առաջին հերթին մաքսայինի հետ կապված նկատի ունեմ, սակայն տրանսպորտային բեռնագիր կազմելը Ձեր մասն է, կնիք ունեցեք, բանկային ու մաքսային գործերի համար, գործակալության պայմանագիրը նրա համար է պետք, որ հիմնավորեք, որ բեռի տերը Դուք չեք ու Ձեր եկամուտը միայն փոխադրման վճարն է, իսկ մաքսային անցկացման գործը Դուք կկատարեք համաձայն գործակալության պայմանագրի դրույթների:

        0
  2. Բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյի դաշտում: Փաստաթղթերի մասով ԱՁ-ն ընդամենը պետք է մատուցած ծառայության դիմաց ստացվող գումարը փաստաթղթավորի:

    0
  3. Բարև Ձեզ, հարգելի Նոնա։ Կարծում եմ, որ կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, քանի որ օրենքը այդ գործունեության մասով սահմանափակումներ չի նախատեսում։

    0
  4. Եթե դուք ծառայություն եք մատուցում կարծում եմ կարող եք աշխատել որպես միկրոձեռնարկատեր, եթե տարեկան շրջանառությունը 24 մլն դրամը չգերազանցեք։

    0
  5. Բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում: Փաստաթղթերի մասով ԱՁ-ն պետք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *