Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը

  1. Հարգելի գործընկերներ, բայց չէ՞ որ եթե գործատուն ցանկանա լուծել պայմանագիրը, ապա դա կլինի իր նախաձեռնությունը, քանզի այլապես (եթե կողմերից որևէ մեկը չի ցանկանում լուծել աշխ. պայմանագիրը) աշխ. հարաբերությունները համարվում են երկարաձգված անժամկետ: Հետևաբար, դա ոչ թե պայմանագրի գործողության ժամկետն է լրանում, այլ գործատուն է լուծում այն:

    0
  2. Հարգելի Վիկտորյա, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածով ամրագրված դրույթների մեկնաբանությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը աշխատանքային պայմանագրի դրա գործողության ժամկետը լրանալու դեպքում դրա լուծումը տարանջատում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումից: Այսինքն` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը չի նույնացնում պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում գործատուի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պայմանագրի լուծման հետ: Բացի այդ, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերը սպառիչ կերպով թվարկված են նույն օրենսգրքի 113 հոդվածում, որի հենց 1-ին մասի 1-ին պարբերությունից հստակ պարզ է դառնում, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը չի կարող վերաբերել ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալուց հետո գործատուի կողմից այն լուծելուն:
    Կարճ ասած, ժամկետային աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծումը նախաձեռնվում է, ոչ թե գործատուի կամ աշխատողի կողմից, այլ` այդ երկուսի փոխադարձ համաձայնությամբ` պայմանագիրը կնքելիս: Հետևաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածիվ 1-ին մասի 2,1 կետով նախատեսված արգելքը չի վերաբերում ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *