Արդյո՞ք խանութները կարող են պահանջել ԱԱՀ-ով հաշիվներ

Լիանա.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն արտադրող է և աշխատում է շրջ. հարկով։ Բայց շատ խանութներ պահանջում են ԱԱՀ-ով հաշիվ։ Ւնչպե՞ս անեմ։

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Արդյո՞ք խանութները կարող են պահանջել ԱԱՀ-ով հաշիվներ

  1. Ունեք երեք տարբերակ: 1. Պետք է անցնեք ընդհանուր հարկման դաշտ և հարկային հաշիվ դուրս գրեք: 2. Ապրանք չմատակարարեք: 3. Կարողանաք համոզել՞ խանութին հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք:

  2. Կարող եք դուրս գրել հարկային հաշիվ, ԱԱՀ վճարել պետությանը, բայց չեք ունենա հնարավորություն այդ ԱԱՀ-ից հաշվանցումներ անել։

  3. Բարև Ձեզ, հարգելի Լիանա։ Խանութները Ձեզանից հարկային հաշիվ են ուզում, քանի որ իրենք հանդիսանում են ԱԱՀ վճարող և ցանկանում են ԱԱՀ հաշվանցումներ կատարել, կոպիտ ասած՝ իրենց “ձեռք է տալիս” աշխատել ԱԱՀ վճարող համարվողների հետ։ Դուք պետք է հաշվարկ կատարեք հասկանալու համար՝ արդյոք Ձեզ ձեռնտու կլինի անցնել ԱԱՀ դաշտ, թե ոչ։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *