Արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում

Vahagn.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց հետևյալի մասին. եթե կազմակերպությունը, տվյալ դեպքում ՍՊԸ-ն, մեկ օրում կանխիկ գնում է կատարել 1.200.000 դրամ արժողությամբ առևտրի կենտրոնից, որի դիմաց ստացել է 4 հատ ՀԴՄ կտրոն 300.000 դրամ արժողությամբ, ինձ շատ է հետաքրքրում, քանի որ գործարքը կատարվել է միևնույն օրվա ընթացքում, արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում

  1. Հարգելի Վահագն, տվյալ դեպքում խախտում չի կատարվել: Սակայն ի նկատի ունեցեք, որ կա նաև ամսեկան սահմանափակում` 3 մլն դրամ: Նշեմ նաև, որ միանվագ գործարք է համարվում 1 հաշիվ-ապրանքագիրը կամ ՀԴՄ կտրոնը, և խախտում կլինի նաև, եթե, օրինակ, հաշիվը դուրս գրվի 1 200 000 – ի, սակայն վճարումը կատարվի մաս մաս` թեկուզև չգերազանցելով 300 000-ը:

    1. Արման ջան, յուրաքանչյուր ՀԴՄ-ին կցել եմ կրճատ հաշիվ-ապրանքագրիր և յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրում նշված է, թե կոնկրետ ինչ ապրանք է գնվել, այնպես որ դրանք տարբեր գործարքներ են, ուղղակի իմ մտավախությունը նրանում է, որ 4 գործարքներն էլ կատարվել է մեկ օրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *