Արդյո՞ք կատարվում են պահումներ

Հասմիկ.

Խնդրում եմ, պատասխանեք: Նոր փոփոխություններից ելնելով` արդյո՞ք վերջնահաշվարկից կատարվում են պահումներ` սոց. և եկամտահարկ: Խոսքս միայն վերջնահաշվարկի մասին է` առանց աշխատավարձի: Ասեմ, որ ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Խնդրում եմ պատասխանել շտապ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նելլի

Եկամտահարկ պահվում է, սոց.` ոչ:

Գայանե

Հասմիկ ջան, վերջնահաշվարկից սոցի պահումներ չեն անում, միայն եկամտահարկ:

Գևորգ

Մեծարգո հաշվապահներ, հարգելի Նելլի և Գայանե, ի՞նչ է վերջնահաշվարկը, կարո՞ղ եք ինձ ասել: Վերջնահաշվարկը դա գործատուի և վարձու աշխատողի միջև աշխատանքային հարաբերություններից բխող պարտք ու պահանջի ճշգրտումն է, մասնավորապես չօգտագործված արձակուրդի դրամական հատուցումն է, ասել է թե, եթե աշխատողը ժամանակին գնար արձակուրդ, ու դուք վճարեիք արձակուրդային վճար, սոց. վճար չէիք հաշվարկելու, ուղղակի դուք երևի շփոթում եք վերջնահաշվարկը արձակման նպաստի հետ, որից, համաձայն եմ, սոց. վճար չի հաշվարկվում, իսկ արձակման նպաստը տրվում է հատուկ դեպքերում` Աշխատանքային Օրենսգիրք հոդված 129: Վերջնահաշվարկը ԱՎՈՒՄ-ի բաղկացուցիչն է սիրելիներս, որից պահումներ կատարվում է ընդհանուր կարգով:

Արմինե

Խնդրում եմ ասել՝ ինչպիսի՞ պահումներ են կատարվում արձակուրդայինից և ի՞նչ տոկոսադրույքով: