Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ

  1. Բարև Ձեզ, Նարինե: Տեսեք՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ (Աշխատանքային օրենսգրքի հոդված 111), իսկ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև սեզոնային աշխատանքներ կատարողների հետ (հոդված 95): Այսինքն՝ վերջնահաշվարկ կատարվում է նաև սեզոնային աշխատանքներ կատարողների հետ:

    0
  2. Այո վերջնահաշվարկ տրվում է, ԱՕ հ.111 մաս 4 Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

    0
    1. Սեզոնային աշխատանքների տևողությունը չի գերազանցում 8 ամիսը, իսկ աշխատողներին արձակուրդ տրամադրվում է 6 ամսից հետո, ուստի վերջնահաշվարկի մեջ ներառվու՞մ են կուտակված արձակուրդային օրերը:

      0
      1. Վերջնահաշվարկ կատարվում է նույնիսկ մեկ ամիս աշխատած աշխատողի հետ, մեկ ամսում աշխատողը կուտակում է 1.67 օր արձակուրդ՝ 5-օրյա, և 2 օր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

        0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *