Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Amicum
Amicum
6 տարի առաջ

Վերջնահաշվարկ՝ այո, արձակման նպաստ՝ ոչ:

Մարիաննա
Մարիաննա
6 տարի առաջ

Բարև Ձեզ, Նարինե: Տեսեք՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ (Աշխատանքային օրենսգրքի հոդված 111), իսկ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև սեզոնային աշխատանքներ կատարողների հետ (հոդված 95): Այսինքն՝ վերջնահաշվարկ կատարվում է նաև սեզոնային աշխատանքներ կատարողների հետ:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո վերջնահաշվարկ տրվում է, ԱՕ հ.111 մաս 4 Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Margarita
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Սեզոնային աշխատանքների տևողությունը չի գերազանցում 8 ամիսը, իսկ աշխատողներին արձակուրդ տրամադրվում է 6 ամսից հետո, ուստի վերջնահաշվարկի մեջ ներառվու՞մ են կուտակված արձակուրդային օրերը:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Margarita

Վերջնահաշվարկ կատարվում է նույնիսկ մեկ ամիս աշխատած աշխատողի հետ, մեկ ամսում աշխատողը կուտակում է 1.67 օր արձակուրդ՝ 5-օրյա, և 2 օր՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Նարինե
Նարինե
6 տարի առաջ

Իսկ կասե՞ք՝ օրենսգրքում ո՞ր հոդվածում է նշվում վերջնահաշվարկի մասին:

Մարիաննա
Մարիաննա
6 տարի առաջ
Ի պատասխան  Նարինե

Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը: