Արդյո՞ք հասնում է տուգանք

Կարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. բացել եմ ՀԿ, մայիսին լրանում է 1 տարին, դրամական ոչ մի գործարք չեմ իրականացրել: Ի՞նչ հաշվետվություններ և ո՞ր մարմիններին պետք է ներկայացնեմ և ի՞նչ ժամանակահատվածներով: Ի՞նչ տույժեր կարող են լինել ժամանակին հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Օրինակ, սոցապին չեմ ներկայացրել հաշվետվություն: Դրա համար տույժ հասնու՞մ է: Եթե այո, ապա ի՞նչ չափսերի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք հասնում է տուգանք

  1. Իհարկե, սոց. ապահովագրության հաշվետվություն չներկայացնոլու համար հասնում է վարչական տուգանք ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի: Այլ հարցերի համար գրեք մեզ h.accntnt շնիկ gmail.com

  2. Սոցապին հաշվետվություն չեք ներկայացնում, քանի որ չունեք վարձու աշխատող: Դուք պարտավոր էիք մինչև 15/04/2011 հարկային ներկայացնել շահութահարկի պարզեցված հաշվարկ: Այն ժամանակին չներկայացնելու համար դուք կենթարկվեք վարչական պատասխանատվության 10-20 հազ. դրամ չափով (ՎԻՕ 169.1 հոդված):

  3. Աշխատող չունենալը պատճառ չէ սոցապի ու նաև եկամտահարկի հաշվետվություն չներկայացնելու համար, պետք է ներկայացվեր զրոյական հաշվետվություն, իսկ որպեսզի չներկայացնեք հաշվետվություն, պետք է պետեկամուտների կոմիտեին ներկայանաք գործունեությունը դադարեցնելու մասին գրությամբ, բայց դա արդեն չի փրկի չներկայացված հաշվետվությունների համար սահմանվող վարչական պատասխանատվությունից:

  4. Համաձայն 30.09.2008 թիվ 9 պաշտոնական պարզաբանման 4.-ի Եթե հարկ վճարողը (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) փաստացի չի իրականացնում գործունեություն (այդ թվում նաև` չի հանդիսանում գործատու կամ հարկային գործակալ), ապա`

    այդ ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողն իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:

    Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ հարկ վճարողի կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվարկները, իսկ կազմակերպությունը նաև` շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *