Արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել։ Հարցս վերաբերում է մասնավորապես երեխայի ծնողական վճարին, որ փոխանցումը մեկ այլ կազմակերպություն կատարի:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել

  1. Իհարկե ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել։ Խնդիրն ինչու՞մն է, ՀԴՄ չունե՞ք, դա՞ է պատճառը: Պարզապես ուզում էի հասկանալ՝ ուզում եք միջնորդավճար տալ որևէ սուբյեկտի, որ երեխայի ծնողական վճարները հավաքագրի և ՀՈԱԿ-ին փոխանցի՞: ՀՈԱԿ-ի գանձապետական հաշվի տվյալները հայտարարության ձևով տվեք ծնողներին, և նրանք կարող են փոստով կամ բանկով փոխանցել վճարները:

    1. Հարգելի Տիգրան, երեխայի ծնողի աշխատավայրից են պահանջում հաշիվ դուրս գրել, որ այդ կազմակերպությունը փոխանցի իր աշխատակցի երեխայի վճարը։

      1. Հիմա հասկանալի է, այդ դեպքում երեխայի ծնողի աշխատավայրի կազմակերպության անվամբ են ուզում հաշվարկային հաշիվ դուրս գրվի, որ գումարը փոխանցեն, այդպես արեք: Որ նրանք համաձայն են այդպես փոխանցեն, ավելի լավ, նրանց զգուշացրեք, որ Դուք, եթե շրջ. հարկ վճարող եք, ԱԱՀ վճարող չեք, և հաշվարկային փաստաթուղթ տեսակով դուրս գրեք հաշիվը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *