Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել

Արմեն.

Բարև Ձեզ: Գրանցվել եմ որպես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ: Արդյո՞ք ճիշտ է կարդացածս, որ շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել /այսինքն՝ ես առաջին անգամ հոկտեմբերին եմ վճարելու/, իսկ ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ հաջորդ տարվա սկզբին: Իսկ դրոշմանիշային վճարը նույնպե՞ս եռամսյակը մեկ է, թե՞ ամեն ամիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն շրջհարկի հաշվարկը հանձնում է և շրջհարկի վճարումը կատարում է եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը, այսինքն՝ երրորդ եռամսյակի համար հանձնելու եք և վճարելու եք մինչև հոկտեմբերի 20-ը, չորրորդի համար՝ մինչև հունվարի 20-ը։ Ա/Ձ-ի շահութահարկի կանխավճարի 5 000 դրամը և սոց. վճարի, եթե վճարող եք, 5 000 դրամը կատարվում է ամսական վճարումներով, մինչև ամսվան հաջորդող ամսվա 20-ը։ Դրոշմանիշային վճարը 12 000 դրամ կատավում է տարեկան կտրվածքով։

Tigran

Այո, շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել՝ առաջինը հոկտեմբերին, ամսվա հաշվարկով 5 000 դրամ, շահութահարկը՝ ամեն ամիս: Իսկ դրոշմանիշային վճարը տարեկան է 12 000 դրամ: Սոց. վճար էլ ունեք վճարելու 5 000 դրամ ամսական, եթե ծննդյան տարեթվից ելնելով հասնում է: Գործունեության տեսակից ելնելով կարող է ՀԴՄ-ի կարիք էլ ունենաք:

Իննա

Շրջհարկը հաշվարկվում է եռամսյակային, բայց կարող եք ամեն ամիս, որպես կանխավճար վճարել մոտավոր գումար: Ամսական 5 000 գանձվում են հաջորդող տարում, բայց նույնպես ավելի նպատակահարմար է ամեն ամիս փոխանցել, որպես կանխավճար, իսկ դրոշմանիշային վճարը միանվագ 12 000 պետք է վճարել հաշվետու տարվա համար՝ անկախ գործունեության ամիսներից:

Nerses

Այո, վճարելու եք եռամսյակային կտրվածքով, 5 000 եկամտային հարկ, 5 000 սոց. վճար ամեն ամսվա համար: Համաձայն եմ Իննայի հետ, կարող եք վճարել տարեկան, բայց ավելի նպատակահարմար է ամսական կտրվածքով վճարեք, վճարելու եք նաև 12 000 դրոշմանիշային վճար: Կախված գործունեությունից հնարավոր է ունենաք նաև այլ պարտավորունթուններ:

Anushik

Շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, իսկ դրոշմանիշային վճարը՝ մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Պետք է վճարել նաև սոցիալական վճար՝ կատարող հանդիսանալու պարագայում: