Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

207

Լուսի.

Ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը հիմնադրել է Հայաստանանում ռեզիդենտ կազմակերպություն և ունի 100% բաժնեմաս: Արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:

4 մեկնաբանություն - “Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

    1. Հարգելի Լիլիթ,

      Շնորհակալ եմ արձագանքի համար:
      Տվյալ ընկերությունը Հայաստանում գրանցված ՍՊԸ է և խորհրդատվական ծառայություն է մատուցում Հայաստանում, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
      Շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղղորդեք օրենքի այն կետը, որով սահմանվում են նրա ոչ ռեզիդենտ բաժնետիրոջ տարեկան շահաբաժնի (dividend) տեսքով եկամուտի հարկման սկզբունքները:

      1. Պետք է հարկվի շրջանառության հարկով` իր եկամտի 5%-ը, իսկ շահաբաժինը չի հարկվում:

  1. Ես կարծում եմ` հարցը թերի է: Եթե եկամտային հարկի մասին օրենքի սահմանումով եք նշել ոչ ռեզիդենտ, ուրեմն շահաբաժինը կհարկվի եկամտային հարկով որպես պասիվ եկամուտ: Իսկ եթե Ձեր ասած ֆիզ անձը օտարերկրյա քաղաքացի է և գործունեություն է ծավալում Հայաստանում, ուրեմն ինքը կհամարվի ռեզիդենտ (Հայաստանը կհամարվի իր կենսական շահերի կենտրոն) և իր ստացած շահաբաժինը չի հարկվի: Արժի քննարկել:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *