Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը

Լենա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում եմ աշխատում: Վարում եմ հրամանապանակ, գրանցում եմ ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, բայց ինձ ասում են, որ պարտադիր է նաև վարել հրամանագիրք: Խնդրում եմ ինձ օգնել: Ինչքանո՞վ է անհրաժեշտ նույն հրամանը գրանցել նաև հրամանագրքում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը

  1. Հրամանների գիրքը փոխարինվել է ներքին և անհատական իրավական ակտերի գրանցամատյանով:

    0
  2. Հարգելի Թորոս, եթե Ձեզ համար դժվար չէ, կպարզաբանե՞ք, թե որն է անհատական և իրավական ակտերի գրանցամատյանը: Ես առաջին անգամ եմ լսում դրա մասին: Նշանակում է, որ այն կազմակերպությունում, որտեղ ես եմ աշխատում 2010 թվականի սեպտեմբեր ամսից մինչ այսօր, այն չի վարվել: Խնդրում եմ, նկարագրեք, թե այն ինչ է իր մեջ պարունակում, որպեսզի կարողանամ շտկել այդ բացթողումը:

    0
  3. Հարգելի Անի, ներքին և անհատական իրավական ակտերի գրանցամատյանում սահմանվում են կազմակերպության աշխատաժամանակի սկիզբը և ավարտը, նշվում են այն բոլոր ներքին կարգապահական կանոնները, որոնք, կախված կազմակերպության առանձնահատկություններից, անհրաժեշտ է ամրագրել՝ պահպանելով աշխատանքային օրենսդրության գերակայությունը: Մանրամասները՝ Աշխատանքային օրենսգրքի հոդված 5-ում:

    0
  4. Շնորհակալ եմ, հարգելի Թորոս, մանրամասնելու համար: Մեր կազմակերպությունում նման գիրք չի վարվել, սակայն ես յուրաքանչյուր ընդունված աշխատակցի անձնական գործի թղթապանակում դնում եմ ներքին կարգապահական կանոնների թերթիկը: Ինչպես հասկացա՝ դա նույնն է, ինչ այդ գրանցամատյանը, պարզապես թղթիկի վրա ամփոփված: Արդյո՞ք այդպես ճիշտ է: Եվ ևս մեկ խնդրանք: Կասե՞ք, թե որտեղից կարող եմ այդ գրանցամատյանը ձեռք բերել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *