Կազմակերպությունը վճարել է ապահովագրավճար

ԱՆՆԱ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը 2011թ. մայիսին վճարել է ապահովագրավճար 1 տարվա համար մինչև 2012թ. մայիս: Արդյո՞ք ամբողջ գումարը կարող եմ ճանաչել ծախս 2011թ-ին, թե՞ մի մասը պիտի ճանաչեմ 2012-ին: Ի՞նչ ձևակերպումներ տամ: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արսեն
Արսեն
14 տարի առաջ

Հարգելի Աննա, եթե ապվճարը տեղի է ունեցել 2011թ-ին, ապա պետք է ծախս ճանաչել 2011թ-ի համար:

ԱՆՆԱ
ԱՆՆԱ
14 տարի առաջ

Շնորհակալ եմ, այսինքն ստացվում է, որ 2012թ-ի հունվար-մայիս ամիսների համար վճարած գումարն է՞լ ծախս ճանաչեմ 2011-ին:

Լյուդմիլա
Լյուդմիլա
14 տարի առաջ

Աննա ջան, ամբողջ գումարը բաժանում ես 2011-ի ու 2012 -ի ամիսներին, ու որ տարվան ինչքան է ընկնում, այդ տարվա համար էլ ծախս ես ճանաչում:

Արսեն Խաչատրյան
Արսեն Խաչատրյան
11 տարի առաջ
Ի պատասխան  Լյուդմիլա

Հարգելի Լյուդմիլա, իսկ կարո՞ղ եք ավելի մանրամասն հիմնավորել Ձեր տեսակետը, չէ՞ որ մի կողմից էլ չի ակնկալվում կամ հավանական չէ, որ հաջորդող տարվան վերաբերող մասով համապատասխան գումարը հետ կստացվի, պայմանագիրը կխզվի – իսկ պայմանագիրը հնարավոր խզելու / լուծելու դեպքում կարող ենք այն եկամուտ ճանաչել…