Արդյո՞ք պետք է գրանցվել որպես աշխատող

Ալիսա.

Բարև Ձեզ:
Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու:
Շնորհակալություն շատ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյո՞ք պետք է գրանցվել որպես աշխատող

  1. Հարգելի Ալիսա,
    Եթե դուք վարձակալել եք տվյալ տարածքը, ապա պետք է ԱՁ բացեք, ունենաք հդմ, իսկ եթե Ձեզ գրանցելու են որպես աշխատող, այսինքն` ստանալու եք աշխատավարձ, այդ դեպքում հարկային գործակալ չեք հանդիսանում և տվյալ ԱՁ-ն է պահումներ կատարում և վճարում բյուջե:
    Թե որն է նպատակահարմար պետք է հաշվարկեք Դուք:

    1+
  2. Եթե սենյակ եք վարձակալում, արդեն իսկ իրենց աշխատողը չեք։ Պետք է որպես Ա/Ձ գրացնվեք, անպայման ունենաք ՀԴՄ։ Միկրո ձեռնարկության հայտ ներկայացնեք և եթե չգերազանցեք տարեկան 24 մլն շրջանառության շեմը, ապա վճարելու եք ամսական 5 000 եկամտային և 1 000 դրոշմանիշային վճար:

    1+
  3. Ես խորհուրդ կտամ սալոնում վարձակալեք Ձեզ համար փոքրիկ տարածք, որպես ԱՁ գրանցվեք, ունեցեք ՀԴՄ, կաշխատեք միկրոյի դաշտում, քանի որ աշխատելու եք միայնակ, չեք վճարի ոչ մի հարկ, միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային կվճարեք և տարեկան շրջանառության մասին հաշվարկ կներկայացնեք։

    0
  4. Ավելի հարմար կլինի Ա/Ձ գրանցվեք, ունենաք ՀԴՄ սարք, մինչև 24 մլն տարեկան շրջանառությունը կարող եք միկրոբիզնեսի հարկման համակարգում, վճարելու եք տարեկան 12 000 դրոշմանիշային վճար, 3 000 դրամ էլ պետ. ռեգիստրում գրանցման համար: ՀԴՄ կա՛մ գնում եք նորը, կա՛մ օգտագործված, ոնց հարմար է: Վարձակալության պայմանագիրը կնքեք գրավոր:

    0
  5. Եթե տարածք վարձակալելու հնարավորություն կա, ապա նպատակահարմար է կնքեք պայմանագիր սալոնի տիրոջ հետ և աշխատեք որպես Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կվճարեք տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Եթե հիմա եք գրանցելու Ա/Ձ-ն, ապա հաշվի կառնեք, որ դրոշմանիշայինը վճարելու եք այս տարվա համար յուրաքանչյուր աշխատած ամսվա համար 1 000 դրամ, այսինքն՝ եթե հոկտեմբերին գրանցվեք՝ 3 000 դրամ այս տարվա համար։ ՀԴՄ պարտադիր է։

    0
  6. Կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբկետ: Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
    Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ: Պետք է ձեռք բերեք ՀԴՄ, գրանցեք ԱՁ-ի անունով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *