Արդյո՞ք պետք է հաշվարկել արտաժամյա աշխատանքի համար հավելավճար

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել մի շատ կարևոր հարցում: Ընկերության պահակները երեքն են և աշխատելու են 24-ժամյա գրաֆիկով` ամսական աշխատելով 240-ից 264 ժամ: Խնդրում եմ ասել` բացի գիշերային 30 տոկոս հավելավճարից նրանց քանի՞ ժամ արտաժամյա վճար է հասնում կամ հասնու՞մ է արդյոք: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք պետք է հաշվարկել արտաժամյա աշխատանքի համար հավելավճար

  1. Հարգելի Աստղիկ, հավելում տրվում է գիշերային աշխատանքի համար` 30 տոկոս, և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի համար կրկնակի չափով:
    Անհանգստացնող էր Ձեր նշած աշխատաժամերի քանակը, քանի որ ըստ գործող օրենսդրության ունենք սահմանափակումներ.
    1. աշխատաժամանակի առավելագույն տևողությունը` ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը:
    2.արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը:
    Հավելումները մի կողմ թողնենք, նման աշխատաժամանակով աշխատելու դեպքում, բացի վարչական պատասխանատվությունից` չեմ վախեցնում, բայց աշխատուժի շահագործումը նաև թրաֆիքինգ է,որը դիտարկվում է որպես քրեորեն պատժելի արարք:
    Ճիշտ աշխատելու համար տվյալ հաստիքում գրանցեք չորս աշխատող:

    0
  2. Հարգելի AA, շնորհակալ եմ պատասխանի համար: Կհետևեմ Ձեր խորհրդին, հենց որ որոշենք աշխատանքում պահակներ ներգրավել: Շնորհակալություն օգնության համար:

    0
  3. Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ իմանալ աշխատավարձի բարձրացման կարգը, խնդրում եմ ինձ օգնել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *