Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը

Ֆիրման հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելուց միշտ նշվել է միավոր ապրանքի գինը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, իսկ վաճառվելուց դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը:

Կիսվել՝

7 մեկնաբանություն - “Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը

  1. Տեղափոխման փաստաթղթի մեջ պետք չի լրացնել գինը, պետք է լրացնել միայն քանակները:

  2. Ոչ, սխալ չկա, տեղափոխման փաստաթղթում գրվում է ապրանքի գինը ԱԱՀ-ով: Սակայն լավ կլիներ գրեիք՝ ինչ ապրանք եք վաճառում, արդյոք կարող էիք գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

  3. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու դեպքում ինչ ԱԱՀ-ի մասին է խոսքը:

  4. Առհասարակ տեղափոխման փաստաթղթի մեջ գրվում է միայն քանակը ապրանքի, իսկ առհասարակ, եթե անգամ ուզում եք ապրանքի գին նշել, ապա պետք է ԱԱՀ գումարը լինի ներառված գնի մեջ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *