Արդյո՞ք վարձը կարելի է վճարել կանխիկ

kh.

Ֆիզ. անձից վարձակալած տարածքի վարձը եթե գերազանցում է 300 000 դրամը, կարելի՞ է վճարել կանխիկ: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք վարձը կարելի է վճարել կանխիկ

  1. Համաձայն “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի միանվագ գործարքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 300 հազ. դրամը:

    0
  2. Մեջբերում եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը.

    3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսության արտադրանք, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերք և գյուղատնտեսական հումք մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսության արտադրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքի և գյուղատնտեսական հումքի դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *