Կանխիկ վճարում

Արա.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, համաձայն ՀՕ Հոդված 386.Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները:
1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը):
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով՝
1) կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը:

Tigran

Այո, տեղի կունենա խախտում, տարբեր օրերով գնեք:

Ներսես

Մի գործարքի դեպքում պետք է չգերազանցի 300.000 դրամը: Այո, եթե 3մլն չի գերազանցում` մեկ ամսվա մեջ կատարեք գործարքը տարբեր օրերով:

Karine

Միանվագ 300000 դրամից ավել, կամ ամսվա կտրվածքով` 3 մլն դրամը չեք կարող կանխիկ դրամով վճարումներ կատարել։