Արդյո՞ք վերակազմակերպված կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և անցել է ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, կարո՞ղ է արդյոք վերակազմավորվել, և որպես վերակազմավորված նոր կազմակերպություն համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես այս դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ հաջորդ հարցս` եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը դառնում է շրջանառության հարկ վճարող, արդյո՞ք պետք չէ ներկայացնել ՀԴՄ ամսական հաշվետվություն: Միայն ՀԴՄ-է տպվում, արդյո՞ք ճիշտ եմ հասկանում: Կանխավ շնորհակալ եմ Ձեր պատասխանների համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արդյո՞ք վերակազմակերպված կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող

  1. Հարգելի Ալլա, հատուկ Ձեր նշված դեպքի համար “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում հստակ գրված է.

    Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 58,35 մլն դրամը: Սույն դրույթի կիրառման առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), իսկ առևտրային կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում) դեպքում գործող կազմակերպության (կազմակերպությունների) իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք են ընդունվում վերակազմակերպմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների նախորդ օրացուցային տարվա իրացման շրջանառությունները:

    Թե չէ լավ միտք էր… 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *