Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

  1. Հարգելի Լիանա, անաշխատունակության հաշվարկված վճարը վճարվում է հիմնական աշխատավայրից: Կարգավորվումէ ԱՕ:
    Կարող եք զարգահարել սոցապի թեժ գիծ:

    0
  2. Եթե համատեղությամբ է աշխատում, կարող է ներկայացնել անաշխատունակության թերթիկը, որ աշխատավայրում ցանկանա, սակայն մյուս տեղից պետք է բերի տեղեկանք աշխատավարձի քանակի մասին, վճարումը կկատարվի այն աշխատավայրից, որին ներկայացրել է անաշխատունակության թերթիկը:

    0
  3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության կամ մայրության նպաստը` մինչև իր կողմից անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը լրացնելը` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարելով «Բնօրինակը գտնվում է —–կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, որը`
    1) այլ գործատուի համար հիմք է տվյալ վարձու աշխատողին անաշխատունակության նպաստ նշանակելու համար:

    0
  4. Որ աշխատատեղ ներկայացնի հիվանդության թերթիկը, այնտեղից էլ կվարձատրվի։ Բայց բնականաբար միայն մեկ վայրից:

    0
  5. Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի 6-րդ կետ.
    Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից:
    Անաշխատունակության թերթիկը ներկայացնում եք Ձեր ցանկությամբ մի աշխատավայր, իսկ մյուսին պատճենը, որի վրա էն մի գործատուն նշում է իսկականի հետ ճիշտ է ու կնիքում:

    0
  6. ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված N 2.
    2. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն:
    9. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն:

    0
  7. Անաշխատունակության թերթիկը պետք է ներկայացնի հիմնական աշխատատեղ, որտեղ էլ կհաշվարկվի և կվճարվի այն։

    0
  8. Մայրության նպաստը վճարում է հիմնական գործատուն, իսկ անաշխատունակության նպաստը վճարվում է բոլոր գործատուների կողմից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *