Արդյո՞ք տոնական ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում նպաստի հաշվարկման ժամանակ

Արթուր.

Բարև Ձեզ:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիվանդաթերթիկում նշված ժամանակահատվածի ո՞ր օրերն ենք հաշվի առնում: Արդյո՞ք օրենքով սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերը ևս ներառվում են: Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, եթե տվյալ ամսին առկա է նման նպաստ:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք տոնական ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում նպաստի հաշվարկման ժամանակ

  1. Հարգելի Արթուր,
    ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ) վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: (տես` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-րդ հոդված ) օրենքով սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերի հաշվարկման համար օրենսդիրը առանձնահատկություն է սահմանել «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԱՆ 2-րդ հավելվածի 8-րդ կետով Գործատուն նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Ընդ որում, հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին` անկախ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար այլ հանգստյան օր սահմանված լինելու հանգամանքից: Ժամանակավոր անաշխատունակության մյուս տեսակի նպաստները հաշվարկելիս` հանգստյան օր են համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:

  2. Միայն հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հաշվի են առնվում բոլոր օրերը, բացի շաբաթը և կիրակին (եթե հնգօրյա աշխատանքային գրաֆիկով է աշխատում) կամ միայն կիրակին (եթե վեցօրյա աշխատանքային գրաֆիկով է աշխատում): Ներկայացնում եք տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկը էլեկտրոնային եղանակով, որտեղ տվյալ աշխատակցի համապատասխան տողում գրում եք նպաստի գումարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *