Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում

Էլինա.

Բարև, բոլորին:
Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:
Հարցերս հետևյալն են.՝
Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։
Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո ճիշտ եք հասկանում, հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է շահույթի առկայությունից, ու ոչ թե այդ ժողովի ամսաթվերից։
Ֆինանսական տարին և հարկային տարին մեր օրենքներով նույն ժամանակահատվածն են համարվում: Գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է, եթե նոր գրանցված է ասենք այս տարվա ընթացքում: Եթե կանոնադրությունում ամսաթվեր և ժամկետներ նշված չեն, առաջնորդվում եք օրենքի ժամկետներով:Քանի որ ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով, ապա պետք է վարեք նաև ֆինանսական հաշվառում որ պարզ լինի տարվա հաշվով շահույթ կա թե ոչ:

Nerses

Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից: – Այո, ճիշտ եք հասկացել:
Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: – Օրացույցային տարին հաջորդ տարվա նույն օրն է, հարկային տարին տվյալ տարվա վերջը:

Էլինա

Ներսես ջան, ստացվում է ես կարող եմ 2021թ.-ի հունվարից հունիսը 2019 ու 2020 թվականների շահույթը բաշխեմ, այո՞:

karine

Հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ: Այո, բայց դա ժողովի ամսաթվից կախված չէ։ Տարվա շահույթից կախված պետք է հատկացում կատարվի։
Ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում։ Այո, իսկ օրացուցային տարին նոր բացված հազմակերպության համար համարվում է բացված օրվանից հաշված մինչև հաջորդ տարի նույն օրը։