Արդյո՞ք 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին

Բարև Ձեզ:
Եթե անձը երկու տարբեր կազմակերպություններում աշխատանքային պայանագիր ունի, ընդհանուր օրական 10 ժամ զբաղվածությամբ, ապա.
– արդյո՞ք կարող է Ա/Ձ բացել,
– արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին: Այսինքն, եթե խոսքը աշխատանքային պայմանագրով աշխատանքի մասին չէ, ժամային սահմանափակում կա՞:

Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին

  1. Անպայման չէ Ա/Ձ բացել, իսկ օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը ֆրիլանսին չի կարող վերաբերել:

  2. Քաղ-իրավական պայմանագրով աշխատանք կատարելը չի կարգավորվում Աշխատանքային օրենսգրքով, այսինքն, աշխատաժամանակի սահմանափակումը չի գործում քաղ-իրավական պայմանագրով աշխատանք կատարողի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *