Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:

6+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

  1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը:

    0
  2. Բարև Ձեզ: Ենթադրվում է՝ այո, հակառակ դեպքում ինչպես է ձևակերպվելու իր բացակայությունը, երբ դրա հիմնավորման փաստաթուղթը չկա։ Դա պետք է իր հիմնավորումը ունենա։

    1+
  3. Եթե վարձատրվում է այդ հարկադիր պարապուրդի համար և այն ավելի երկար կտևի քան կորոնավիրոսի հետևանքով մեկուսացումը, ապա պարտադիր չէ:

    1+
  4. Ես կարծում եմ, որ, եթե պարապուրդը վճարվում է, ապա պարտադիր պետք է ունենաք անաշխատունակության թերթիկը, որպեսզի ճիշտ վճարվի։ Եվ ընդհանրապես անաշխատունակության թերթիկը համարակալված է և համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ, եթե այն դուրս է գրվել, պետք է անպայման իր արտացոլումը ունենա եկամտային հարկի հաշվարկի մեջ։

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *