Արձակուրդի ժամանակացույց

Մանուշ.

Արձակուրդ գնալու ժամանակ, եթե կա կողմերի համաձայնությունը, անպայմա՞ն է արձակուրդի ժամանակացույցը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արձակուրդի ժամանակացույց

  1. Աշխատողի ամենամյա արձակուրդը տրամադրելու կարգը սահմանված է աշխատանքային օրենսգրքի 164 հոդվածով, համաձայն որի յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ: Ձեր պարագայում, եթե կա այս համաձայնությունը, ապա դուք պարտավոր եք կատարել համաձայնության դրույթները, եթե ձեր և գործատուի միջև լրացուցիչ այլ համաջայնության չեք եկել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *