Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին ՀՀ ԱՕ-ի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, դրա համար գրվել է հրաման, արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել, և ե՞րբ:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Արձակուրդի վճարման համար ի՞նչ հրաման պետք է գրել

  1. Եթե ի նկատի ունեք հղիության և ծննդաբերության արձակուրդի վճարումը, ապա նույն հրամանի մեջ նշեք վճարման ժամկետը։

    0
  2. Այդ արձակուրդի վճարման համար առանձին հրաման պետք չէ գրել, այլ նույն տրամադրման հրամանում գրեք, որ գումարը ինչ ժամկետում եք վճարելու:

    0
  3. Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրամանը ձևակորպում եք, նշելով արձակուրդի ամիս, ամսաթիվը և վճարումը, հիմք՝ բժշկի կողմից տրամադրած անաշխատունակության թերթիկը։

    0
  4. Հղիության և ծննդաբերության արձակուրդի վճարման համար առանձին հրաման պետք չէ գրել: Վճարումը կատարելիս կկազմեք վճարումը հիմնավորող փաստաթուղթ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *