Արձակուրդի տրամադրման հետ կապված

G.K.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. կարելի՞ է արդյոք աշխատակցին փոխադարձ համաձայնությամբ արձակուրդ տալ մինչև 6 ամիս լրանալը: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արձակուրդի տրամադրման հետ կապված

  1. Իհարկե կարելի է:
    ԱՕ-ում ասվում է հետևյալը`
    Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:
    Ձեր դեպքում աշխատում է “ՈՉ ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ” տարբերակը: 🙂

    0
  2. Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
    1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
    2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
    3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
    1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
    2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
    4. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
    1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.
    2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:
    5. Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
    6. Ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը:
    7. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:
    8. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ:

    0
  3. Բարև ձեզ: ՀՀ ԱՕ-ում Հոդված 163 ասվում է` արձակուրդի յուրաքանչյուր մասի տևողությունը չի կարող պակաս լինել 14 օրից: Համաձայն աշխատակցի դիմումի չե՞մ կարող տրամադրել արձակուրդ 2 օրով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *