Արտահանում վերամշակման համար

Լաուրա․

Բարև ձեզ: ԱՁ-ն իր պատրաստած կավե արձանիկները ուղարկում է ՌԴ՝ արձանիկները ներկելու ու ստեղծագործական այլ աշխատանքներ կատարելու համար: Հաշվառման տեսանկյունից արտահանումը ծառայություն ստանալու համար ի՞նչ ընթացակարգերով է կատարվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Մաքսային ընթացակարգը գրանցվում է որպես “Արտահանում վերամշակման համար”։ Պետք է ունենաք պայմանագիրը դիմացի կողմի հետ, այն պետք է ներկայացվի մաքսային արտահանելիս, որպեսզի ներմուծելիս , հարկվի միայն աշխատանքը։

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան իմ հարցը նույնպես նմանատիպ է, կխնդրեմ արձագանքեք։
ՌԴ-ի կազմակերպությունը հումք է ուղարկելու ՀՀ, որից արտադրվելու է արտադրանք ապա արտահանվի ոչ ԵՏՄ և ԵՏՄ երկրներ։ Ինչպես՞ տեղի կունենա հարկումը։ Որ՞ հարկման համակարգում է ձեռնտու աշխատելը։

Tigran
Tigran
4 տարի առաջ

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի մասին նայեք մաքսային կարգավորման մասին օրենքի գլուխ 32-ը: Չեք գրել արձանիկները հետո ուր են գնում հասնում, կարող է մաքսային տարանցում ընթացակարգով պետք է ուղարկել ՌԴ:  

Անի
Անի
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան, իմ հարցը նույնպես նմանատիպ է, կխնդրեմ արձագանքեք։
ՌԴ-ի կազմակերպությունը հումք է ուղարկելու ՀՀ, որից արտադրվելու է արտադրանք ապա արտահանվի ոչ ԵՏՄ և ԵՏՄ երկրներ։ Ինչպես՞ տեղի կունենա հարկումը։ Որ՞ հարկման համակարգում է ձեռնտու աշխատելը։