Արտարժույթի կանխիկացում

Արման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արտարժույթի կանխիկացում

  1. Արման ջան, դա ոչ մի խնդիր չի առաջացնում, ձեր տնօրենը կանխիկացրել է արտարժույթով գումարը, նույն գումարը նա կարող է մուտք անել արտարժութային դրամարկղ:

    0
  2. Հարգելի Արման, պետք է գումարը մուտքագրեք ԿԲ-ի տվյալ օրվա փոխարժեքով: Ինչ վերաբերվում է խախտմանը` կարծում եմ խախտում չկա, քանի որ կանխիկ դրամով վճարում չի կատարվել: Օրենքում խոսվում է միայն կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների և դրանց սահմանաչափի խախտումների մասին: Կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված վճարումները:

    0
    1. Շնորհակալություն արձագանքելու համար, բայց այստեղ մի քանի հարց է առաջանում, եթե դա թույլատրելի է, ապա ինչու՞ ենք մենք ամեն անգամ փոխարկում դրամի, նոր կանխիկացնում, քանի որ դրամարկղային գործառնությունների մասին օրենքում ասում է` ամենաուշը հաջորդ օրը մենք պետք է այն մուտքագրենք դրամարկղ, այստեղ արդեն հիմք փաստաթուղթ է չէ՞ պակասում, չկա հիմք, որ կոնվերտացրել ես, իսկ արժութային դրամարկղ չունես:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *