ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

2 մեկնաբանություն - “ԱՕ հոդված 115-ի հետ կապված

  1. Հարգելի Սուսաննա, իհարկե, եթե գործատուն վերցնում է իր վրա այդ ծախսերը, ապա կարող է լուծել պայմանագիրը ծանուցման հաջորդ օրվանից` վճարելով տուժանքները:

  2. Հարգելի Սուսաննա,

    Կարծում եմ ճիշտ եք նկատել: Եթե այլ խախտումներ չկան նշված ընթացակարգում, ապա նախատեսված տուժանքը վճարելով` կարող եք հարցը փակել: Հակառակ դեպքում ՀՀ աշխ. օր. 265 հոդ. համաձայն դատարանը կարող է աշխատողի դիմումի հիման վրա նաև վերականգնել նրան իր աշխատատեղում:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *