ԱՕ փոփոխություններ

Hasmik.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք. կապված ԱՕ փոփոխություններով աշխատողները 6-օրյա աշխատանքային շաբաթից անցել են 5-օրյայի, այդ փոփոխությունը ինչպե՞ս պետք է արտացոլվի աշխատանքային պայմանագրերում: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Ես կազմել եմ պայմանագրին կից համաձայնագիր, որտեղ նշել եմ կենկրետ որ կետը ինչպես է շարադրվել և վերջ:

Ժաննա

Հարգելի Հասմիկ, եթե նոր պայմանագիր եք կազմում ուղղակի նշեք, որ աշխատողը աշխատանքի է ընդունվում 5 օրյա աշխատանքային շաբաթով և երկու հանգստյան օրով, հին պայմանագրերի համար կամ պիտի համաձայնագիր կազմվի ու կցվի պայմանագրին, կամ կարելի է հրաման տալ բոլոր աշխատողների համար:

Geghecik

Արդյոք համաձայնագրից բացի անհրաժեշտ է նաեւ բոլորին ծանուցել այդ մասին?

Էդիկ

Բարև Ձեզ Հասմիկ: Աշխատանքային պայմանագրում փոփոխությունների կամ լրացումների կարգը սովորաբար սահմանված է լինում հենց այդ պայմանագրերի վերջին մասում: Առավելապես դա լինում է գրավոր պայմանագրի /համաձայնագրի/ կազմման միջոցով, որտեղ կամ նշվում է, որ տվյալ կետի, տվյալ պարբերությունը կամ բառը փոխարինվում է այսինչ բառով կամ նախադասությամբ, կամ կարելի է նշել, որ կետը կամ պարբերությունը շարադրվում է այսինչ նոր խմբագրությամբ:
Ինչպես տեսնում եմ Արթուրը հենց այդպես էլ վարվել էր:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ

Էդիկ

Հարգելի Գեղեցիկ, իմ կարծիքով ծանուցելը ամենից հարմար այլընտրանքն է այն դեպքում, երբ աշխատաժամանակը նշված է ոչ թե աշխատանքային պայմանագրում, այլ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ: Վերջինս ավելի նախընտրելի է: Սակայն ներկայումս շատերը աշխատաժամանակը ֆիքսում են հենց պայմանագրում և հետո էլ ստիպված են լինում կատարել պայմանագրի փոփոխություն` իմ կողմից վերը նշված կարգով:

Հարգանքներով`
Էդիկ Սաիլյան
“ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ” ՍՊԸ