Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված

  1. Տեղեկանք ներկայացրեք հարկային Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության մասին, հդմ-ն գրանցումից հանեք նոր հասցեում գրանցեք:

  2. ՀԴՄ հասցեն փոխում եք, ուղարկելով էլեկտրոնային հայտ գրանցումից հանելու մասին, ու նույն տվյալներով, սակայն նոր հասցեի նշումով կատարում նոր գրանցման հայտի ներկայացումը: Նոր հասցեում ՀԴՄ գրանցման մասին տեղյակ պահեք նաև սպասարկող կազմակերպությանը:

  3. ՀԴՄ-Ն գրանցումից հանում եք, տեղյակ եք պահում սպասարկման բաժին, իրենք պիտի հանեն, նոր Դուք կգրանցեք ՀԴՄ-ն նոր հասցեով, կասեք կոդը տեսուչին կգրանցի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *