Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Գևորգ.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր նշած 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով կարող եք։

Գևորգ

Հարգելի Ալլա, շնորհակալ եմ արձագանքի համար:

Tigran

Այո, կարող եք:

Գևորգ

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ արձագանքի համար:

karine

Կապի, սարքավորանքի նորոգումը կարող է համարվել միկրոձեռնարկատիրական սուբեկտ։ Եթե նոր եք գրանցել Ա/Ձ, ուրեմն 20 օրյա ժամկետում պետք է ներկայացնեք միկրոձեռնարկատիրության սուբեկտ համարվելու մասին հայտարարություն:

Գևորգ

Հարգելի Կարինե, շնորհակալ եմ արձագանքի համար։ Եվս մեկ հարց, եթե կարելի է` ասացեք խնդրեմ. կարո՞ղ եմ արդյոք հանդիսանալով միկրոձեռնարկատիրական սուբյեկտ, էլեկտրոնային հաշիվ դուրս գրել, օրինակ՝ բուժ. հիմնարկություններին կամ Բուժ. ամբուլատորիա ՊՈԱԿ-ներին։ Կանխավ շնորհակալություն։

karine

Այո, Գևորգ, հանդիսանալով միկրոձեռնարկատիրական սուբյեկտ, Դուք կարող եք դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր e-invoicing ծրագրի միջոցով։