Անձը չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարություն

Հասմիկ Պետրոսյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ գործունեություն չծավալած և ընդհանուր հարկային ռեժիմում հայտնված ուշացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը ժամանակին ուղարկել, բացի սոց. վճարից, ամսական այլ հարկ ունե՞մ վճարելու: Բացի այդ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հարկավոր է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել, եթե այսպես թե այնպես մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզան

Այո, պետք է ուղարկեք ԱԱՀ-ի հայտարարությունը և ԱԱՀ-ի հաշվետվություն պետք է տաք ամսական: Տարվա վերջում շահութահարկի հաշվետվություն: Ի՞նչ գործունեություն է։

Տիգրան

ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել հարկավոր կլիներ, եթե Դուք ցանկանում էիք գործել ԱԱՀ դաշտում, իսկ եթե համաձայն եք գործելու գոնե շրջանառության հարկի ռեժիմում, ներկայացրեք 216 ձևը: Ձեր կարգավիճակը լավ կլիներ ևս նշեիք՝ Ա/Ձ, թե ՍՊԸ:

Ամիկում

Եթե գրանցման օրվանից 20 օրվա ժամկետում չեք ներկայացրել միկրոձեռնարկատիրության կամ շրջ. հարկի համակարգով աշխատելու հայտարարություն, մեխանիկորեն ընկնում եք հարկման ընդհանուր համակարգ: ԱԱՀ-ի հայտարարարություն այլևս պետք չի: Կարող եք զանգահարել 043 00 30 60:

Ալլա

ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն պետք չի ուղարկել: Ամսական վճարելու եք ԱԱՀ, եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշային վճար: Եռամսյակային շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:

Աննա

Կարող եք նաև ժամանակավոր դադարեցման հայտ տալ այս տարի այդ Ա/Ձ-ով կամ ՍՊԸ-ով չաշխատեք, որ ԱԱՀ-ի դաշտում չլինեք, նոր Ա/Ձ բացեք և տվեք համապատասխան հարկատեսակի հայտը ու աշխատեք այս տարի դրանով։