Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը 2 օր առաջ ներկայացրել եմ, պատասխանը որտե՞ղ կարող եմ տեսնել, ո՞նց է ուղարկում ՊԵԿ-ը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Պատասխան չի ուղարկում այլ հայտարարության կողքը կա ստացական, դա է:

Զոյա
Զոյա
4 տարի առաջ

ՊԵԿ-ը պատասխան կուղարկի այն դեպքում, եթե ձեր գործունեությունը չհամապատասխանի միկրոձեռնարկատիրության սուբյեկտին, իսկ համապատասխանելու դեպքում խնդիր չկա, կարող եք աշխատել միկրոյի դաշտում:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Բարև Ձեզ, Գուրգեն:
file-online.taxservice.am-ի հաշվետվություններ բաժնի հանձնված հաշվետվություններ ենթաբաժնով մի հատ անպայման նայեք տեսեք երևում է, թե՞ ոչ, հաճախ ծրագրային խնդիր է լինում, հաշվետվությունը չի ուղարկվում, կանգնում են խնդրի առջև:

Արա
Արա
4 տարի առաջ

ՊԵԿ ուղարկվում է հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի միջոցով, 257 կետով, որից հետո ստանում եք ստացական այն ընդունելու կապակցությամբ: