Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն

Հասմիկ․

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն

  1. Այդ դեպքում Դուք գտնվելու եք նաև շահութահարկի դաշտում, նկատի առեք, դա արդեն հարկման ընդհանուր ռեժիմն է, նայեք Հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածը: Եկամտայինի և սոց. վճարի հաշվով՝ նախատեսու՞մ եք վարձու աշխատող ունենալ, թե՞ ոչ:

    0
  2. Տիգրան ջան, ոչ աշխատող չեմ ունենալու, իսկ Լիան որ գրել է 5 000-ական դրամ (եկամտային և սոց.), դա շրջ. հարկին է չէ՞ վերաբերում, թե՞ ԱԱՀ-ի դեպքում էլ կան մինիմում 5 000-ական վճարներ:

    0
  3. ՀՀ ՀՕ հոդված 125 մաս 3՝ 5 000 դրամ շահութահարկ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ վճարում են 5 %, մինչև 6 000 000 դրամը, 6 000 000 դրամը գերազանցելու դեպքում՝ 10 % 6 000 000 դրամը գերազանցող մասից + 300 000 դրամ։

    0
  4. Տվյալ դեպքում եկամտային հարկը և սոցիալական վճարը հաշվարկվում են կախված շրջանառությունից և շահույթի չափից:

    0
  5. Հասմիկ, ԱԱՀ-ի դեպքում մինիմում վճարներ չկան, այն դուրս է բերվում հաշվարկով՝ ելնելով Ձեր շրջանառությունից, պետք է ուշադիր լինեք ԱԱՀ-ի հաշվարկը լրացնելիս:

    0
  6. Բարև ձեզ:
    Ձեր պարագայում Ա/Ձ-ի համար տարեկան եկամտային հարկ (շահութահարկի հաշվարկում)՝ 60 000 դրամ, և սոցիալական վճար՝ 60 000 դրամ, չի առաջանալու, սա տարածվում է միայն շրջանառության հարկ վճարողների Ա/Ձ-ների վրա: Իսկ ինչ վերաբերում է ամսական եկամտային հարկին և սոցիալական վճարին, եթե գրանցված աշխատող ունեք ամեն ամիս առաջանում է՝ անկախ հարկման համակարգից, իսկ եթե աշխատող չունեք՝ ամեն ամիս ԱԱՀ հաշվետվություն եք ներկայացնելու և վճարելու:

    0
    1. Քրիստինե ջան, խնդրում եմ, օրենքի հոդված կամ կետ կասեք, որ ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ն տարեկան 60 000 դրամ շահութահարկից և 60 000 դրամ սոց. վճարից, ինչպես նաև 12 000 դրամ դրոշմանիշային վճարից ազատված է, ստացվում է՝ եթե ԱԱՀ-ով է աշխատում, այդ վճարումներից ազատված է: Պարզապես օրենքում չեմ կարդացել, որ հստակ հարկատեսակ առանձնացնի վճարել չվճարելու համար:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *