Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

  1. Որպես այդպիսին նման ձև չկա: Կարող եք միայն տեղեկություն ուղարկել համապատասխան ՀՏ` տեղեկացնելով լրացուցիչ գործունեության մասին: Իսկ ավելի հիմնավոր լինելու համար հարկային հաշվետվությունների մեջ երևալու է այդ դասակարգիչը: Դիմակի արտադրության թույլտվության հետ կապված ավելի մանրամասն դիմեք առողջապահության նախարարություն:

  2. Կարող եք ընդամենը տեղեկանք ուղարկել հարկային տեսչություն:
    Հասարակ կտորից պատրաստված դիմակներ կան շուկայում, որը թույլատրվում է, իմ կարծիքով խնդիր չի առաջանա առողջապահության նախարարության հետ:

  3. Ոչ մի խնդիր չունեք, որևէ թույլտվության կարիք չկա, պարզապես դասակարգիչներով տարբեր գործունեություններ են, որը կներկայացնեք Ձեր հաշվետվություններում:

    1. Շնորհակալ եմ շատ, իսկ կասեք դիմակի վաճառքը, ո՞ր դասակարգիչի տակ է ներառվում:

  4. Ընդամենը հաշվետվության մեջ վերջում գործունեության տեսակները ըստ դասակարգչի ցույց կտաք դիմակների արտադրության դասակարգիչը։

  5. Նախկինում էր առկա հայտարարության ներկայացման պահանջ: Ընդամենը հաշվետվության մեջ ցույց կտաք գործունեության տեսակները ըստ դասակարգչի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *