Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alla

Այո, քանի որ արտադրություն է, ապա կարող է գործել միկրոյի տակ, եթե այլ պայմաններին բավարարում է։

Tigran

Նոր գրանցված Ա/Ձ-ն այս տարի ու մինչև 24 մլն տարեկան իրացման շեմը կարող է, սակայն հաջորդ տարի ոչ, քանի որ իրականացնելու եք մեծածախ վաճառք:

Ռազմիկ

Տիգրան ջան, կբացատրեք՝ ինչու՞ մյուս տարի չենք կարող, եթե ոչ մի պայման չի փոխվում:

Տիգրան

Քանի որ մեծածախ վաճառք եք իրականացնելու, այսինքն՝ ապրանք եք մատակարարելու անհատ ձեռներեցներին ու կազմակերպություններին, իսկ միկրոյի համակարգում չթույլատրվող պայմաններից մեկն է, եթե մատակարարվել են ապրանքներ անհատ ձեռներեցներին ու կազմակերպություններին, հետևաբար 2021-ին արդեն կգործեք շրջհարկի դաշտում, հարկայինը Ձեր միկրոյի 2021-ի հայտարարությունը չի ընդունի՝ կմերժի:

Ռազմիկ

Տիգրան ջան, բայց այս տարի խնդիր չի լինի՞ չէ մինչև դեկտեմբեր։

Տիգրան

Այս տարի չի լինի, եթե սկսնակ եք, իսկ մյուս տարի արդեն կհամարվեք ապրանքներ մատակարարած:

Նարինե Հարությունյան

Եթե շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, ապա կարող է:

Karine

Այո, Դուք կարող եք գործել միկրոբիզնեսի դաշտում։

Nerses

Այո, քանի որ Ձեր արտադրանքն եք վաճառելու, կարող եք։

Anushik

Այո, կարող եք գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, մինչև 24 մլն շրջանառությունը՝ անկախ մեծածախ վաճառք իրականացնելու հանգամանքից, քանի որ բացառությունը վերաբերում է միայն առևտրական գործունեությանը:

Maya

Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝ ․․․․ 10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։