Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Gevs
Gevs
5 տարի առաջ

Պարտադիր նշում եք պայմանագրի հոդված կամ կետը, որտեղ պետք է կատարվի փոփոխություն: Պետք է նշվի ամբողջ պարբերությունը հինը և նորը` նշելով ուժի մեջ մտնելու ժամկետը: Եթե փոփոխությունը առընչվում է ֆինասական հատվածին, ապա այն հաստատեք հրամանի միջոցով, և աշխատակիցը պարտադիր ստորագրի, հակառակ դեպքում այն այնքան էլ պարտադիր չէ:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Կազմվում է համաձայնագիր: Համաձայնագրում նշում եք պայմանագրի փոփոխվող կետերը, նշում հինը և նորը, և կազմում եք երկու օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

Իսկ պայնանագրերի գրանցամատյանում համաձայնագիրը ինչպե՞ս պետք է արտացոլել:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Հերթական տողով, ոնց որ պայմանագրերն եք գրանցում։

Karine
Karine
5 տարի առաջ

Հրամանի մեջ գրեք` հիմք ընդունելով համաձայնագիրը այսինչ օրվանից ուժի մեջ համարել, և նշեք փոփոխված տարբերակը։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Եթե հրամաններ կազմելով ձևակերպում, ապա պետք է կազմվի տվյալ աշխատողին վերաբերվող հրամանում փոփոխություն կատարելու մասին հրաման, իհարկե, եթե աշխատանքի վերաբերող էական պայման չեք փոխում, որի դեպքում աշխատողի համաձայնությունը պարտադիր է:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու դեպքում միայն համաձայնագիրը բավական է:

Հասմիկ
Հասմիկ
5 տարի առաջ

Բարև Ձեզ, կտրամադրե՞ք հրամանի օրինակ, թե ինչպես պետք է գրվի, եթե աշխատողը անհարգելի բացակայում է։

Աննա
Աննա
12 օր առաջ

եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություն է կատարվել, համաձայնագրի ձևն ինչպիսի՞ն է