Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Դիանա.

Բարի օր բոլոր մասնագետներին, կխնդրեի հուշեք` ինչպե՞ս միջնորդությունս ամրագրեմ, եթե ուզում եմ աջակցել բիզնես գաղափարի հեղինակի և ներդնողի համագործակցությանը, բայց տագնապ ունեմ, որ բանավոր պայմանավորվածությունը կարող է խախտվել, և միջնորդավճարս հնարավոր է չստանամ:
Խնդրում եմ նաև կողմնորոշեք` խոշոր բիզնեսի դեպքում ո՞ր տարբերակն է շահավետ՝ ԲԲԸ՞-ն, թե՞ ՓԲԸ-ն, որը ի՞նչ խնդիրներ կհարուցի, եթե ներդրողները բաժնեթղթեր ունենան:

Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

  1. Բարև Ձեզ: Իմ կարծիքով պետք է պայմանագիր կնքեք, որը կունենա նոտարական վավերացում: Հարցը երևի ավելի շատ իրավաբանական պատասխան ունի, պետք է դիմել գրագետ իրավաբանի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *