Բյուլետենի հաշվարկ

Էլեն․

Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաշվել բուլետենը, եթե միկրոձեռնարկատիրության աշխատող է, և աշխատավարձը կազմում է 190 000 դրամ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Հաշվարկվում է բոլոր օրերի համար, բյուլետենը բացելու օրվանից մինչև ավարտը, այդ օրերի համար միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսով այսինքն՝ տարեկան միջին բաժանած 12-ի, ստացված գումարը բազմապատկած 80 տոկոս և բաժանած 21-ի կամ 25-ի, նայած ինչ աշխատանքային գրաֆիկով աշխատող է։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Անաշխատունակության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Գումարի չափը հիմք եք վերցնում տվյալ դեպքում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար ամսական եկամուտ պետք է վերցնեք 43 038 դրամը, մնացածը՝ ինչքան որ կազմել է:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Այս կայքում լրացրեք տվյալները: