Բյուլետենի հաշվարկ

Անու.

Բարև ձեզ: Կասեք խնդրեմ, եթե աշխատողը 2018թ-ից մինչև 2021թ. գտնվել է ֆիզարձակուրդում, ֆիզարձակուրդը լրացել է 2021թ. սեպտեմբերի 7-ին, և անմիջապես ներկայացրել է բյուլետեն՝ 6 օր տևողությամբ, տվյալ պահին ինչպե՞ս հաշվել բյուլետենը /նվազագույն աշխատավարձը 92 700 դր/:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Վերցնում եք հիմք մինչև խնամքի արձակուրդ գնալը հաշվարկային աշխատավարձի 80 տոկոսը, բաժանում եք 21 կամ 25 (նայած՝ ինչ աշխատանքային շաբաթով եք աշխատում) և բազմապատկում եք այդ 6 օրվա մեջ ընկնող աշխատանքային օրերի քանակով։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Որպես միջինի հիմք վերցնում եք մինչև խնամքի արձակուրդ գնալը հաշվարկային աշխատավարձը: Նվազագույն աշխատավարձը այս տարի պետք է կազմի 93289 դր: Եթե բյուլետենի օրերից մեկը համընկնի խնամքի արձակուրդի որևէ օրվա հետ, ապա այն չեք վճարելու:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Արա
Արա
4 տարի առաջ

Այս դեպքում հիմք է ընդունվում աշխատանքային պայմանագրի սահմանված աշխատավարձի չափը միջին օրականը հաշվարկելիս, 1-ին օրը չի վճարվում, 5 օրերը վճարվում է գործատուի հաշվին:

Կարինե
Կարինե
4 տարի առաջ
Ի պատասխան  Արա

Փոփոխություններ են տեղի ունեցել նպաստների հաշվարկման կարգում՝վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար՝ սկսած առաջին օրվանից, այսինքն՝ առաջին օրը չվճարելու պահանջը վերացել է, հինգ օրը՝ գործատուն, մնացածը՝ պետությունը: Եթե այդ օրերից ոչ մեկը չի համընկնում խնամքի արձակուրդի որևէ օրվա հետ:

ARA
ARA
2 տարի առաջ

Բարև ձեզ։ ես 2 ամսվա աշխատավարձ եմ ստանում։ Մաքուրը՝ 95000 է, կեղտոտը՝ 120 000։ Կասեք՝ ինչպես ճիշտ հաշվարկել։