Բյուլետենի վճարման վերաբերյալ

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք՝ բյուլետենի 2-5 օրը, եթե վճարում է տնօրենը, և աշխատում եմ շաբաթվա մեջ 3 օր, արդյո՞ք լրիվ 5 օրն է վճարում: Աշխատում եմ ՍՊԸ-ում: Շնորհակալ եմ նախապես:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Բյուլետենի վճարման վերաբերյալ

  1. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
    Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

    0
  2. Այո, բյուլետենի 2-5-րդ օրերի համար վճարվում է գործատուի կողմից, թեկուզև՝ այո, հասկանալի է, որ Ձեր աշխատանքը հերթափոխային է, ու դրա արդյունքում Դուք 2-3 հերթափոխ օր չեք ներկայացել աշխատանքի:

    1+
  3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Սկսած երկրորդ աշխատանքային օրվանից քանի աշխատանքային օրվա համար որ տրված է կստանաք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *