Գանձապահի պարտականություններ

em.

ՍՊԸ-ն ունի գլխավոր հաշվապահ, տնօրեն և 4 գիշերային պահակ: Գանձապահի պարտականությունը կարո՞ղ է դրվել գլխավոր հաշվապահի վրա: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Գանձապահի պարտականություններ

  1. Տվյալ դեպքում չեք կարող, քանի որ Ձեր աշխատակիցների թիվը գերազանցում է 3-ը, և ըստ դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի` 3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:

    0
  2. Ըստ դրամարկղային գործառնությունների մասին օրենքի աշխատակիցների սահմանային թիվը 3-ն է:

    0
  3. Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի համաձայն Ձեր դեպքում, ճիշտ է, գլխ. հաշվապահը չի կարող գանձապահի պարտականություն կատարել, չնայած ստուգումների ժամանակ նման հարցերին գրեթե ուշադրություն չեն դարձնում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *