Գնման ակտի լրացման հետ կապված

Նանա.

Հարգելիներս, եթե կազմակերպության աշխատակիցը շուկայից ապրանքներ է ձեռք բերում, գնման ակտի վրա նրա անձնագրային տվյալները պե՞տք է լրացնել, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, բացի չափման միավոր, քանակ, գին, գումարից, ո՞ր վավերապայմաններն են պարտադիր լրացվում գնման ակտում: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գնման ակտի լրացման հետ կապված

  1. Եթե կազմվում է միակողմանի գնման ակտ (շուկայից ձեռքբերում), ապա լրացվում է գնորդի անուն, ազգանուն, անձնագրի տվյալները: Մատակարարի մասում նշվում է “Շուկա”: Սա վերաբերում է եկամտահարկի 11% հարկմանը:

    Եթե երկկողմանի գնման ակտ, ապա գնորդը նույն կերպ, ուղղակի մատակարարի մասում նշվում են մատակարարի տվյալները (անուն, ազգանուն, անձնագրի տվյալներ): Սա վերաբերում է եկամտահարկի 10% հարկմանը:

    0
  2. Հարգելի Arman, եթե գնորդը տվյալ կազմակերպության աշխատակիցն է, այդ դեպքում է՞լ պետք է լրացնել անձնագրային տվյալները: Ո՞ր օրենքում կարող եմ այդ մասին ինֆորմացիա գտնել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *