03/11/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
koryun
15 տարի առաջ

Գնման ակտի վաճառքի սյունակը պետք չի, գրում ես ֆիզ.անձի տվյալները, գնված ապրանքի չափը, քանակը, գինը, գումարը: Եկամտահարկի հետ կապված որևէ տվյալ կամ հաշվարկ պետք չէ, որ երևա գնման ակտում, վերջինս հիմք է ծառայում եկամտահարկի հաշվարկի համար:

koryun
15 տարի առաջ

Հետո 120000-ի 10 տոկոոսի հաշվարկը այսպես է` 120000/1.1=109091,10%-10909(109091+10909=120000)

Inga
Inga
15 տարի առաջ
Ի պատասխան  koryun

Ի՞նչ հիմքով եք կատարել եկամտահարկի նման հաշվարկ: Կբացատրե՞ք:

Zvart
Zvart
15 տարի առաջ

Քանի որ Դուք ունեք նրա անձնագրային տվյալները, ապա կազմեք երկկողմանի գնման ակտ, և Ձեր պահած 10%-ը ճիշտ կլինի, իսկ եթե կազմեք միակողմանի գնման ակտ, ապա պետք է պահել 11%:

Նազելի
Նազելի
15 տարի առաջ

Հարգելի Կորյուն, ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է 120000/1.1=109091 բանաձևը, քանի որ եթե ապրանքն արժե 120000, նրա 10 տոկոսը 120000*10/100=12000, որը պահում ենք եկամտահարկ, 120000-12000=108000-ը վճարում վաճառողին: Իսկ Ձաստաթղթեր բաժնի Գնման ակտի ձևը կարող ենք համարել երկկողմանի , եթե ոչ , ինչ եք կարծում արժե ձեռքով սարքել , գրել Երկկողմանի գնման ակտ,նշել 2 կողմերի անձնագրային տվյալներ, ապրանքի անվանումը, քանակը, գինը և տալ ստորագրելու:

Գոհար
Գոհար
15 տարի առաջ

10% եկամտահարկը հաշվարկվում է 120000-ից այսինքն 120000*10%, իսկ ֆիզ. անձին վճարում եք 120000-12000, դուք հանդես եք գալիս որպես հարկային գործակալ,տրվում է հետևյալ ձևակերպումը.
216-521-120000
521-251-108000 կանխիկ վճարելու դեպքում
521-524.2-12000

Գևորգ
Գևորգ
15 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Հարգելիներս, այստեղ իմ կարծիքով խնդիրը ֆիզ. անձին վճարվելիք գումարի չափի մեջ է, թե ինչքան կվճարենք, եթե տվյալ ֆիզ անձը պետք է ստանա մաքուր 120000 եկամուտ, ապա պետք է 120000/0,9=133333.33
216-521-133333,33
521-524-13333.33
521-251-120000 կանխիկի դեպքում
524-252-13333,33 բանկային փոխանցում

koryun
15 տարի առաջ

216-521-120000
521-251-108000 Նազելի ( կանխիկ վճարելու դեպքում)
521-524.2-12000 հաշվարկի առումով դու ճիշտ ես,կներես,ես հարցը սխալ էի հասկացել:

Նազելի
Նազելի
15 տարի առաջ

Շնորհակակալություն պատասխանների համար: