Գնման ակտ 2025

Էրիկ․

Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։

Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

կա գնման ակտերի նոր կարգ, բայց դեռ թղթային պիտի կազմեք, պետք է հաշիվներ գրեք էլեկտրոնային եթե պիտի արդեն մատակարարեք

Էրիկ
Էրիկ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան շնորհակալ եմ պատասխանի համար։ Բայց մի հարց էլ՝ քանի դեռ էլեկտրոնային տարբերակը բացակայում է, թղթային տարբերակով պիտի կազմվի, բայց թղթային տարբերակում էլ “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները կան ու չգիտեմ ինչ գին գրեմ, քանի որ ոչ էական տարբերությամբ, բայց տարբեր գներով է վաճառքը լինում։ Կարող է իմանա՞ք ես նման դեպքում այդ սյունակները կարող եմ չլրացնել, լրացման կարգը դրանով չի խախտվի՞։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Էրիկ

դրանք էլ պիտի լրացվեն, հա տարբեր կարող են լինեն, ամեն գնման ակտը տվյալ վաճառողի հաշվով պիտի լրացվի,

Մուշեղ Ն.
Մուշեղ Ն.
1 տարի առաջ

Գնման ակտերը 2025թ-ից պետք է լրացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն ձևը համակարգում դեռ առկա չէ։