Գործատուն չի վճարել աշխատավարձը

Nush.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, ես աշխատել եմ ՍՊԸ-ում (զբաղվում է մանրածախ առևտրով) որպես Օպերատոր-հաշվետար, 8 ամիս, գրանցված աշխատող չէի: Վերջին 2 ամսվա աշխատավարձը չեն վճարել` պատճառաբանելով, որ ՍՊԸ-ի գործերը լավ չի, առևտուր չկա, երբ կլի` կտանք: Ես 5 ամիս է չեմ աշխատում իրենց մոտ:

Հարցս հետևյալն է. եթե ես գրանցված աշխատող չէի, որտե՞ղ դիմեմ, կամ օրենք գոյություն ունի՞, որպեսզի օրենքի սահմաններում ստանամ 2 ամսվա աշխատավարձը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Նուշ

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Գործատուն չի վճարել աշխատավարձը

  1. Եթե դուք չեք եղել գրանցված, ապա կարելի է պարզ հետևություն անել, որ դուք նաև չեք ունեցել աշխատանքային պայմանագիր: Ըստ իս օրենքի կողմից դուք պաշտպանված չեք և որևէ միջոց ձեռնարկել չեք կարող: Համակերպվեք և նույն սխալը մի կրկնեք…

    1. Ներեցեք, ես համամիտ եմ, չեմ կնքել աշխատանքային պայմանագիր, քանի որ Գործատուն ամեն ամիս ասում էր` կկնքենք, համբերի: Գործատուն անօրինական աշխատող է ունեցել, (աշխատողներ) նա չի՞ պատժվում որևէ օրենքով:

  2. Քանի որ չունեք կնքված աշխատանքային պայմանագիր, փորձեք խաղաղ բանակցությունների միջոցով ստանալ ձեր հասանելիք աշխատավարձը: Եղեք իրազեկ, որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր իրավունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *