Գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Նելլի.

Բարև Ձեզ: Հարազատներիցս մեկը աշխատում է Գյումրիի շինարարական կազմակերպություններից մեկում: Աշխատանքի ժամանակ կոտրել է կրունկը, վիրահատել են (հիվանդանոցում ուղղակի ասել է, որ դեպքը տանն է եղել): Գրանցված աշխատող է, բայց պայմանագրի օրինակը իրեն չեն տվել: Խնդիրը նրանումն է, որ գործատուն հրաժարվել է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստ (ասում է` “քեզ չի հասնում”) (մինչ դեպքը պատահելը տուժողը 50 օրվա աշխատող է եղել): Օգնեք խնդրում եմ: Ու՞մ դիմենք: Ի՞նչ անենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Նախ պետք է համոզվել, որ իսկապես գրանցել են այդ աշխատողին: Եթե աշխատողը պայմանագիրը չի տեսել, ապա գոնե աշխատանքային գրքույկ լրացրե՞լ են: Աշխատողը այդ նպաստը ստանալու համար պետք է անպայման բուժ. հաստատությունից հիվանդության թերթիկ ներկայացներ, միգուցէ չի՞ ներկայացրել: Եթե իսկապես գրանցված աշխատող է , ապա չեմ կարծում , որ գործատուն դեմ լինի վճարել անաշխատունակության նպաստը , չէ՞ որ, ի վերջո այդ գումարը տալիս է պետությունը, բացի 3 օրից:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք
Հոդված 6.
2. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան և ոչ աշխատանքային օրեր:

Հոդված 4.
1. Նպաստի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):
2. Անձը նպաստի իրավունք ունի սույն oրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարած լինելու դեպքում:
3. Սույն oրենքով սահմանված նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն oրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև oրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ oրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):
5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն oրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:
Բայց եթե աշխատողի հետ կնքել են ՈՐՈՇԱԿԻ ժամկետով պայմանագիր և նա 3 ամսից պակաս է աշխատել, ապա նպաստ չի հասնում:
Հոդված 16
1. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս: Հղիության և ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է սույն oրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

ada

Հարգելի Նելլի, նախ հստակ ճշտեք, թե ինչ ժամկետռով է կնքվել աշխատանքային պայմանագիրը, քանի որ համաձայն ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի
Հոդված 16. որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:Իսկ, եթե պայմանագիրը ան-ամկետ է, ապա
Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք
1. Նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն oրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև oրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)
Իսկ առհասարակ, աըդ գործատուն շատ անխիղճ մարդ է, դուք փաստացի նրան շատ գլխացավից եք ազատել, նա նույնիսկ պետք է Ձեզ շնորհակալ լինի, որ չեք հայտնել դեպքի ճշտության մասին: